National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
22.10.2019
Բացվել է գեղանկարիչ Վլադիմիր Սիմոնյանի աշխատանքների ցուցահանդեսը
1 / 7

ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում հոկտեմբերի 22-ին բացվել է գեղանկարիչ Վլադիմիր Սիմոնյանի աշխատանքների ցուցահանդեսը, որին ներկա էին պատգամավորներ, արվեստագետներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Վլադիմիր Սիմոնյանը ՀՀ նկարիչների միության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ է, բազմաթիվ հանրապետական եւ միջազգային ցուցահանդեսների մասնակից:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Մանուկյանն իր ելույթում հիշեցրել է Պլատոնի խոսքերը, ով ասել էր, թե արվեստագետներին եւ պոետներին պետք է վռնդել կատարյալ պետությունից: Պատգամավորի խոսքով՝ քանի որ մենք դեռ չունենք կատարյալ պետություն, ուստի պետք է արվեստագետներին եւ պոետներին ընդունենք մեր պետությունում:

ՀՀ նկարիչների միության անդամ Սուրեն Սաֆարյանը նշել է, որ Վլադիմիր Սիմոնյանը սիրում է իր հայրենիքն ու հայրենի բնությունը, ինչի ապացույցը ներկայացված կտավներն են:

Գեղանկարիչը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ խորհրդարանի աշխատակազմին՝ Հայաստանի օրենսդիր մարմնում իր գործերի ցուցադրությունը կազմակերպելու համար: Նա նշել է, որ այցելելով տարբեր երկրներ՝ միշտ  ներկայացրել է Հայաստանն ու նրա գունագեղ  բնաշխարհը: Ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունների մեծ մասը բնապատկերներ են, որոնք հեղինակի խոսքով ստեղծվել են արվեստանոցից դուրս՝ բնության գրկում:

Վլադիմիր Սիմոնյանը ցուցահանդեսը նվիրել է Հայաստանի անկախության հռչակման 28-ամյակին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am